Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը
26/02/2025 12:06
Կիսվել

ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը

2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:

«ԱրարատԲանկի համագործակցությունը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր մասն է: Մենք հավատում ենք, որ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում ոչ միայն անհատների, այլև ամբողջ հասարակության վրա», – ընդգծել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Տեսնել Հայաստանի ապագան՝ տիեզերական ապագան․․․ սա թերևս այսօրվա տագնապալից առօրեականության մեջ ամենադժվար խնդիրներից մեկն է։ Ապագան կանգնած է գիտելիքահեն սերունդ ունենալու և կրթելու բարդ խնդրի առջև։ Կրել սերունդների առջև պատասխանատվությունը միայնակ հնարավոր չէ։ ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը՝ իրականացնելով այս կրթական ծրագրերը, թիկունք են կանգնում մեր երիտասարդներին՝ իրականացնելու իրենց մասնագիտական երազանքները տիեզերական գիտաինժեներական ոլորտում»,- ընդգծել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։

«Երիտասարդների կրթության և մասնագիտական աճի խթանումն առաջնահերթ է Բանկի համար: «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը թույլ է տալիս նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և երիտասարդների համար ստեղծել իրական հնարավորություններ», – նշել է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը:

Հիմնադրամը մշակել է յուրահատուկ կրթական համակարգ, որն առաջարկում է անվճար, կարճաժամկետ տեխնիկական դասընթացներ՝ աերոտիեզերական և ՏՏ ոլորտների համար մասնագետներ պատրաստելու նպատակով: 2024 թվականի ծրագրերի ցանկն ընդգրկում էր նաև 3D մոդելավորումն (SolidWorks) ու վեբ ծրագրավորումը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 350 ուսանող։

Դասընթացները հատկապես հասանելի են մարզաբնակ երիտասարդների և Արցախից տեղահանված հայրենակիցների համար: Հիմնադրամն ունի ժամանակակից ուսումնական հարմարություններ, ներառյալ համակարգչային և աերոտիեզերական ինժեներության լաբորատորիաներ:

Այս համագործակցությունը վկայում է ԱրարատԲանկի՝ կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունեցած հետևողական ներդրման մասին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12