Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում  
26/02/2025 12:13
Կիսվել

Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում  

Viva-ն շարունակում է շահավետ ծառայություններ առաջարկել իր բաժանորդներին՝ տեխնոլոգիական լուծումների և կոնվերգենտ փաթեթների հիման վրա: Մարզերում ընդլայնվում է «RED»-գործընկերների՝ ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող ընկերությունների շրջանակը, իսկ բաժանորդների շրջանում աճում է գոհունակության ցուցանիշը: Նորարար տեխնոլոգիաներից և «բոլորը մեկում» հնարավորությունից օգտվելու հերթը սյունեցիներինն է:  Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «RED»-գործընկեր է դարձել MegaNet ընկերությունը, որը Viva-ի հետ զարգացնում  է սեփական ցանցը:

Այսպիսով՝ «RED»-ն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) և մայրաքաղաքի՝ մի քանի վարչական շրջանում:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Գորիս քաղաքում և ազդարարել համագործակցության մեկնարկի մասին: Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն այցելել է առաջին երեք բաժանորդներին և պլանշետներ նվիրել նրանց:

«Մեկ տարի էլ չի անցել այն օրվանից, երբ Viva-ն հայտարարեց իր նոր նախաձեռնության՝ «RED» հարթակի մասին: Մոտեցման հիմքում հաճախորդամետությունն է, մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հեռանկարը, նոր հարթակի կիրառմամբ՝ բաժանորդներին ճկուն և հարմարավետ լուծում առաջարկելը: Այսօր կարող ենք արձանագրել, որ նորարար այս մոտեցումն արդարացված և հաջողված է: Համագործակցության աննախադեպ հարթակը կայացել է: Արդեն ունենք ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող՝  «RED» 3 գործընկեր և այդ սակագնային պլանի շրջանակում ծառայություն ենք մատուցում 7 մարզում, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական մի քանի շրջանում: Ուրախ ենք Սյունիքում «RED»-ի գործարկման համար: Այն ընտանիքներին ներկայացվող շահավետ փաթեթ է: Սպասեք մեզ նաև մյուս մարզերում՝ այլ գործընկերների հետ: Հարթակը բաց է մեր պահանջները բավարարող ընկերությունների համար»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«RED»-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում՝ ենթակառուցվածքների կառուցման և համաչափ զարգացման տեսանկյուններից: Որպես բաժանորդին ներկայացվող առաջարկ՝ «RED»-ը ճկուն լուծում է հարմարավետությունը գնահատող ընտանիքների համար:

«RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել Ֆիքսված ինտերնետից, բջջային կապից և ինտերնետից, «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից և դիտել հետաքրքրությունների լայն շրջանակ ներկայացնող՝ շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ևս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխության ծառայությունից:

«RED»-ը գործընկերային հրաշալի հարթակ է: Այն կարևոր է Սյունիքում ֆիքսված և շարժական ինտերնետային ծառայություններ մատուցող՝ MegaNet ընկերության և մեր ընդհանուր բաժանորդների համար: Սա մեզ թույլ է տալիս հեռահաղորդակցության ոլորտում առավել ճկուն մոտեցում դրսևորել: Դրա արդյունքից օգտվող բաժանորդները մեկ փաթեթով ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ մատչելի գներով։ «RED»-ը, վստահաբար, կարևոր առաջարկ է հեռավոր և սահմանամերձ մարզի բնակիչների համար: Բարի երթ այս նախագծին»,- ասել է MegaNet ընկերության տնօրեն Նարեկ Մալինցյանը:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Նախատեսված է նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69