Բիզնես

USD BUY - 392.00+0.50 USD SELL - 395.50+0.50
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 413.00-2.00
OIL:  BRENT - 73.66+1.22 WTI - 70.01+1.80
COMEX:  GOLD - 2877.70-1.40 SILVER - 31.77-0.81
COMEX:  PLATINUM - 950.70-1.94
LME:  ALUMINIUM - 2632.50+0.00 COPPER - 9389.50-0.75
LME:  NICKEL - 15832.00+1.62 TIN - 31704.00-2.16
LME:  LEAD - 2007.00-0.17 ZINC - 2809.00-0.11
FOREX:  USD/JPY - 149.56+0.22 EUR/GBP - 1.0386-0.77
FOREX:  EUR/USD - 1.0386-0.77 GBP/USD - 1.2578-0.60
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43239.50-0.45 NASDAQ - 18544.42-2.78
STOCKS US: S&P 500 - 5861.57-1.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 38256.17+0.30 TOPIX - 2736.25+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 23718.29-0.29 SSEC - 3388.06+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 8756.21+0.28 CAC40 - 8102.52-0.51
STOCKS EUR:  DAX - 22550.89-1.07
27/02/2025  CBA:  USD - 393.26-0.25 GBP - 498.65+1.06
27/02/2025  CBA:  EURO - 412.22-0.85
27/02/2025  CBA:  GOLD - 36679.00-431.00 SILVER - 400.99-5.70
Բնակարան ձեռք բերելու նոր առաջարկ Gyurjyan Cascade-ից
28/02/2025 14:41
Կիսվել

Բնակարան ձեռք բերելու նոր առաջարկ Gyurjyan Cascade-ից

Տարբեր փորձագետների կողմից բազմիցս հնչեցված կանխատեսումներն այն մասին, որ կառուցապատման շուկան Երևանում կարող է անկում ապրել, դեռևս շարունակում են մնալ որպես չիրականացված սպասելիք, որը, սակայն, որոշակի մտահոգությունների առիթ է թե՛ շուկայում գործունեություն իրականացնող սուբյեկտների և թե՛ սպառողների համար։ Նման կանխատեսումները հիմնված են 2025թ. սկզբից Երևանում եկամտային հարկի վերադարձի օրենքի գործունեության դադարեցման, տեղական տուրքերի, սակագների ու վճարների զգալի բարձրացման և այլ գործոնների վրա։ Ու թեև անցած տարվա ընթացքում ընդունված կամ ուժի մեջ մտած որոշումներն իսկապես լուրջ ազդեցություն են թողել կառուցապատողների գործունեության վրա, այնուամենայնիվ խոշոր և կայացած ընկերությունների ներակայացուցիչները նշում են, որ անշարժ գույքի շուկան Երևանում շարունակում է ակտիվ մնալ և չի բացառվում, որ նույնիսկ զարգացման նոր ուղիներ գտնի։

Երևանի էկոլոգիապես ամենամաքուր թաղամասերից մեկում՝ Նոր Նորքի բարձունքում, ակտիվ ընթացքի մեջ են «Գյուրջյան Կասկադ» բնակելի համալիրի շինարարական աշխատանքները։ Կառուցապատող ընկերության՝ Արտքոմփանիի ներկայացուցիչները նշում են, որ համալիրի կառուցումն ընթանում է առաջընթաց տեմպով, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև մեծ պահանջարկով։

Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա սկզբից Երևանում այլևս չի գործում եկամտային հարկի վերադարձի օրենքը՝ «Գյուրջյան Կասկադ»-ի կառուցապատողը փաստում է, որ քաղաքացիները շարունակում են պահպանել մեծ հետաքրքրությունը ցուցաբերել բնակելի թաղամասի նկատմամբ և բնակարաններ ձեռք բերել այնտեղ։

Մեր հայրենակիցների համար նոր բնակարան ձեռք բերլու հնարավորությունները պահպանելու նպատակով «Գյուրջյան Կասկադ» բնակելի համալիրի կառուցապատողները հանդես են եկել նոր առաջարկով՝ հանրությանը ներկայացնելով վճարման առավել հասանելի պայմաններ՝ 10% կանխավճար, 10% վճար շինավարտին, որը կլինի 2028թ. հունիսին և  80% վճար 65 ամսում՝ 1.23% ամսական վճարումներով։ Գործարքը կատարվում է անմիջապես կառուցապատողի հետ՝ առանց բանկի և տոկոսադրույքի։

27/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.26
-0.25
Եվրո (EUR)
412.22
-0.85
Ռուբլի (RUR)
4.53
-0.07
Լարի (GEL)
139.95
-0.04
36679.00
-431.00
Արծաթ
400.99
-5.70