Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԳՈՐԾԱՐԱՐ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՏՐԵԼ՝ ՈՒ՞Մ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ԻՐ ՎԱՐԿԸ
23/05/2013 15:46
Կիսվել

ԳՈՐԾԱՐԱՐ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՏՐԵԼ՝ ՈՒ՞Մ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ԻՐ ՎԱՐԿԸ

«Ակվամարին լայք» ՍՊԸ-ի նախագահ Փայլակ Հայրապետյանը բողեք է ներկայացրել «Ամերիաբանկի» դեմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանել է իր բողոքը:
Փայլակ Հայրապետյանը նշել է, որ 2009 թվականին մասնակցել է ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը: «Այդ տարի Ռուսաստանը Հայաստանին տրամադրել էր 500 միլիոն դոլարի վարկ, որից 100 միլիոն դոլարն՝ ապրանքի տեսքով, ավելի ճիշտ՝ ադամանդի հումքի տեսքով: Դրանով պետք է աշխատեին 23 կազմակերպություն, մեր կազմակերպությունը ևս: Սա շատ մեծ ներդրում էր, խոշոր առաջարկ Հայաստանի համար, որովհետև խոսքը տասը հազար աշխատատեղ ստեղծելու մասին էր»:
Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ խորհրդակցության ժամանակ Աշոտ Սուքիասյանն ասել է, որ Աֆրիկայում ունի մեծ հանքեր՝ ադամանդի և ոսկու, և այն, ինչ տալիս է ՌԴ-ն, ինքը կարող է բերել ավելի բարձր որակի և ավելի մատչելի գներով: «Բոլորը համաձայնեցին: Հետո պայման դրվեց, որ նմուշներ բերի քսան օր հետո: Իսկապես, քսան օր հետո հրավիրեց իր օֆիս: Քսաներեք կազմակերպությունների գլխավոր մասնագետները նայեցին, հավանեցին, բարձր մակարդակի ապրանք էր: Համաձայնությունը ստացվեց, իսկ Սուքիասյանը խնդրեց ժամանակ տալ: Երրորդ հանդիպմանը բոլորս միասին գնացինք «Սվիս» բանկ, որի կառավարիչը՝ Մաչանյան Գևորգը, բոլոր աշխատողներով սկսեց բացատրել, թե ինչպես կտան վարկը և ասացին, որ կտան»:
Գործարարի պնդմամբ՝ մի քանի օր անց Աշոտ Սուքիասյանն ասել է, որ բանկը չի կարողանում ապահովել այդքան վարկ: «Եվս քսան օր անցավ, մեկ էլ զանգեցին, թե հավաքվել են, «Ամերիաբանկը» խոստացել է, որ տասներկու միլիոն վարկ կտա: Քսաներեք կազմակերպության ղեկավարները պետք է իրենց ունեցածները ներդնեին, որ վարկը ստանային: Ես, վստահելով կառավարությանը, կազմակերպություններին, թե սա հասարակ բան չէ, ասացի, որ իմ ունեցածը կդնեմ: Ի դեպ, ինձ մոտ էլ չորս հարյուր մարդ պետք է աշխատեր: Իմ ունեցած ֆաբրիկաները ներդրեցի, վարկը ձևակերպեցին, դրա համար բիզնես ծրագիրը կազմեց «Ամերիաբանկը»: Գումարները ստացել են, գնում եմ՝ ասում եմ իրենց, թե երբ է ապրանքը գալու, ասում են՝ էսօր-վաղը: Կասկած ընկավ իմ մեջ, անցավ ութ ամիս, մեկ էլ հունվարի յոթն է՝ տասնմեկ թվականի, բերեցին իմ անունով խանութը վերցրին: Գնում եմ Աշոտի, բոլորի մոտ, ոչ մի լուրջ պատասխան, ուզում եմ գնամ էդ երկիրը, տեսնեմ, հնարավորություն չեն տալիս: Անցավ երեք ամիս էլ մյուս շենքն էլ վերցրեցին: Ուստի ես ինքնակամ գնացի Աֆրիկայի Սերալիոն քաղաք՝ պարզելու, թե որտեղ են այդ հանքերը: Պարզվեց, որ Աշոտ Սուքիասյանն իր անունով հանք չունի, ոչ մի բան չունի: Միայն ստացել է փողերը, ուղարկել օվշոր գոտի: Դիմեցի բանկին, թե սա տնաքանդություն է, բացատրեք, թե ինչ ձևով եք տվել այդ մարդուն գումարը, բացատրեցին, թե գումարը տրված է «Ձորագյուղ»-ին՝ բիզնես ծրագրի համապատասխան: Դիմեցի ՀՀ ոստիկանություն, վեցերորդ վարչություն կանչեցին, պատմեցի ողջ եղելությունը, թե Սերալիոն ոչ մի կոպեկ չի գնացել, բանկը չի հետևել, թե ուր է ուղարկում գումարը: Բացատրել եմ, որ ՀՀ-ից դուրս է գնացել հարյուր տասներկու միլիոն, իմ ունեցածն էլ բանկն է վերցրել: Սա է մեր բողոքը»,- ինչպես գրում է «1in.am»-ը՝ այս ամենը պատմել է Փայլակ Հայրապետյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ դիմում է գրելու ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա իր լծակներով ստուգի բանկին, թե ինչ ճանապարհներով, ուր են ուղարկվել այս գումարները: Նա նշել է, որ այլ ճանապարհ չունի: Նրա խոսքերով, եթե գլխավոր դատախազը դրական պատասխան չտա, կդիմի վարչապետին, հետո նախագահին, կանցնի բլոր ինստանցիաները, մինչև անգամ ՄԻ Եվրոպական դատարան: «Յոթանասուն տարի աշխատել եմ, իմ ձեռքից վերցրել են ունեցվածքս»,- ավարտել է իր խոսքը գործարար Փայլակ Հայրապետյանը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88