MICROSOFT-Ը ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾԻ 1000 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Մոտ ապագայում Microsoft ընկերությունը չինական շուկայում կներկայացնի իր Azur «ամպային հարթակ»-ը: Ծառայության գործարկման համար ընկերությունը Չինաստանում կստեղծի շուրջ 1000 աշխատատեղ: Սպասվում է, որ իր այս ծրագրի իրագործման արդյունքում Microsoft-ը կլինի այս ոլորտում չինական շուկայի բացարձակ առաջատարը, քանի որ Google, Amazon և Rackspace ընկերությունները չեն տարածում իրենց գործունեությունը Չինաստանում:
Azure-ը կլինի Չինաստանում գործող առաջին «ամպային հարթակը», որից կօգտվի նաև կառավարությունը` փաստաթղթերի փոխանակման համար: