Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00-1.00
EUR BUY - 434.00-0.50 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 83.70+1.63 WTI - 77.08+2.64
COMEX:  GOLD - 5165.90+1.15 SILVER - 84.15+0.68
COMEX:  PLATINUM - 2173.80+1.70
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.92-0.39 EUR/GBP - 1.1611+0.09
FOREX:  EUR/USD - 1.1611+0.09 GBP/USD - 1.3342+0.13
STOCKS RUS:  RTSI - 1146.74-0.93
STOCKS US: DOW JONES - 48739.41+0.49 NASDAQ - 22807.48+1.29
STOCKS US: S&P 500 - 6869.50+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 55278.06+1.90 TOPIX - 3702.67+1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25321.34+0.28 SSEC - 4108.57+0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10567.65+0.80 CAC40 - 8167.73+0.79
STOCKS EUR:  DAX - 24205.36+1.74
05/03/2026  CBA:  USD - 377.59-0.27 GBP - 504.01-1.49
05/03/2026  CBA:  EURO - 438.31-1.25
05/03/2026  CBA:  GOLD - 62502+1351 SILVER - 1053.6+65.87
Ուկրաինան փետրվարին ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը գրեթե 30%-ով
03/03/2025 16:51
Կիսվել

Ուկրաինան փետրվարին ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը գրեթե 30%-ով

Փետրվարին Ուկրաինան 2025-ի հունվարի համեմատ ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը գրեթե 30%-ով։ Այս մասին հայտնում է ուկրաինական ExPro Electricity մասնագիտացված հրատարակությունը։

Հրատարակության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ամենաշատ էլեկտրաէներգիան ստացել է Հունգարիայից՝ ընդհանուր ծավալի 35%-ը։ Նշվում է, որ այս երկրից էլեկտրաէներգիայի ներմուծումը փետրվարին հունվարի համեմատ աճել է 77%-ով։ Էներգիայի ևս 30%-ը ներկրվել է Սլովակիայից, իսկ ամենաքիչը՝ Մոլդովայից։

Հրատարակությունը հայտնում է նաև, որ պահպանված թողունակության օգտագործման մակարդակը երկրում կազմում է ընդամենը 30-50%:

Հիշեցնենք՝ 2024 թվականի սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի բոլոր ՋԷԿ-երը և ամենամեծ ՀԷԿ-երը ոչնչացվել են։ Նույն թվականի մայիսից սկսեցին սահմանափակումներ մտցնել արդյունաբերական օբյեկտների համար։ Այնուամենայնիվ, այս միջոցները բավարար չէին, և շուտով անջատման գրաֆիկները սկսեցին կանոնավոր կերպով կիրառվել նաև կենցաղային սպառողների համար ամբողջ երկրում: 2024 թվականի հունիսի սկզբից Ուկրաինան ստիպված է եղել զգալիորեն մեծացնել արտերկրից էլեկտրաէներգիայի գնումը։

05/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.59
-0.27
Եվրո (EUR)
438.31
-1.25
Ռուբլի (RUR)
4.8168
-0.0375
Լարի (GEL)
138.06
-0.67
62502
+1351
Արծաթ
1053.6
+65.87