Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն
03/03/2025 17:42
Կիսվել

Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն

Հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։

Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ  հարկային բեռ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճա­րողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռք­բե­րում­­ների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:

Աջակցության ծրագրի շահառուները

Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

  • 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:
  • Կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով հայտարարագրված՝ շրջանառության հարկի գծով պարտավորությունները։
  • 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
  • Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ, այսինքն՝ ապրանքի անվանման, չափման միավորի, քանակի, առանձին դեպքերում՝ ԱՏԳ ԱԱ-ի (4 նիշ) վերաբերյալ։

Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝

1) 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,

2) 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ծրագրի շրջանակում աջակ­ցու­թյուն ստանալու համար, պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Հարկային մարմին դիմում ներկայացնելու ժամկետները

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի 1-ին եռամսյակի համար դիմումը կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոս­տոսի 1-ը ներառյալ: Ընդ որում, տնտեսվարողները մինչ դիմումն ուղարկելը պետք է արդեն իսկ ներկայացրած լինեն համապատասխան եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկները։

Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթաց­քում ստուգ­վում են տվյալ տնտեսվարողին շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապա­տախանելու հիմ­քերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմ­վում է վճարման հանձնա­րա­­րական և ներկայացվում է գանձապետարան։ Իսկ դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին, ինչի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:

Գանձապետարան վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08