Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.91+0.67 WTI - 65.39+0.69
COMEX:  GOLD - 3596.30+0.97 SILVER - 41.27+0.07
COMEX:  PLATINUM - 1407.30-1.79
LME:  ALUMINIUM - 2611.00-1.02 COPPER - 9884.00+0.48
LME:  NICKEL - 15439.00+1.01 TIN - 34952.00+2.20
LME:  LEAD - 2003.50+0.78 ZINC - 2832.50+0.68
FOREX:  USD/JPY - 148.81+0.70 EUR/GBP - 1.1626-0.56
FOREX:  EUR/USD - 1.1626-0.56 GBP/USD - 1.3365-1.15
STOCKS RUS:  RTSI - 1112.18-1.65
STOCKS US: DOW JONES - 45295.81-0.55 NASDAQ - 21279.63-0.82
STOCKS US: S&P 500 - 6415.54-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 42310.49+0.29 TOPIX - 3081.88+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 25496.55-0.47 SSEC - 3858.13-0.45
STOCKS EUR:  FTSE100 - 9116.69-0.87 CAC40 - 7654.25-0.70
STOCKS EUR:  DAX - 23487.33-2.29
02/09/2025  CBA:  USD - 382.68+0.07 GBP - 511.95-5.57
02/09/2025  CBA:  EURO - 445.17-3.25
02/09/2025  CBA:  GOLD - 42753+570 SILVER - 499.21+21.92
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հունվար
03/03/2025 20:30
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հունվար

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 31.8%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8.7 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 9.4 տոկոսային կետով և կազմել՝ 36.9%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 49.8%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 4.6 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 41.9%, որը նույնպես 10.9 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 5.9 տոկոսային կետով, կազմելով՝ 30.9%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հունվար

02/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.07
Եվրո (EUR)
445.17
-3.25
Ռուբլի (RUR)
4.7514
+0.008
Լարի (GEL)
142.1
+0.08
42753
+570
Արծաթ
499.21
+21.92