Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 411.00+3.00 EUR SELL - 416.00+2.00
OIL:  BRENT - 71.16-2.41 WTI - 68.14-2.46
COMEX:  GOLD - 2898.80+0.92 SILVER - 32.19+1.51
COMEX:  PLATINUM - 968.70+2.15
LME:  ALUMINIUM - 2611.00+0.21 COPPER - 9419.00+0.65
LME:  NICKEL - 15893.00+2.98 TIN - 31575.00+0.84
LME:  LEAD - 1992.50+0.00 ZINC - 2843.00+1.79
FOREX:  USD/JPY - 149.01-0.99 EUR/GBP - 1.0472+0.59
FOREX:  EUR/USD - 1.0472+0.59 GBP/USD - 1.2681+0.66
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43191.24-1.48 NASDAQ - 18350.19-2.64
STOCKS US: S&P 500 - 5849.72-1.76
STOCKS JAPAN:  NIKKEI - 37331.18-1.20 TOPIX - 2710.18-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 22941.77-0.28 SSEC - 3324.21+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 8871.31+0.70 CAC40 - 8199.71+1.09
STOCKS EUR:  DAX - 23147.02+2.64
04/03/2025  CBA:  USD - 393.86+0.17 GBP - 501.07+3.13
04/03/2025  CBA:  EURO - 413.95+2.86
04/03/2025  CBA:  GOLD - 36478.00+600.00 SILVER - 399.20+5.11
«Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը». Doing Digital Forum-ը վերադառնում է նոր խորագրով
04/03/2025 15:13
Կիսվել

«Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը». Doing Digital Forum-ը վերադառնում է նոր խորագրով

Հայաստանում թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum-ն այս տարի կանցկացվի արդեն երրորդ տարին անընդմեջ։ DDF25-ի խորագիրն է «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունը»։ Ֆորումը կհամախմբի բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների առաջատարներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ֆինանսական և տեխնոլոգիական ընկերություններին ու փորձագետներին՝ քննարկելու, թե ինչպես են թվային արժույթները, բլոքչեյն տեխնոլոգիաները և Web3 լուծումները վերափոխում գլոբալ ֆինանսական համակարգը, տնտեսությունն ու հասարակությունը։

«Տեխնոլոգիաները վերափոխում են տնտեսությունն ու գլոբալ ֆինանսական լանդշաֆտը, ձևավորում նոր օրակարգեր և արագացնում հասարակական բոլոր համակարգերի տրանսֆորմացիան։ Այս տարի ևս, արձագանքելով համաշխարհային օրակարգին, Doing Digital Forum 2025-ը կքննարկի ապագայի փողի ձևավորումը, և թե ինչպես են ֆինանսական ու տնտեսական համակարգերը զարգանալու՝ համընթաց գնալով տեխնոլոգիական առաջընթացին։ Ֆորումին կքննարկենք նաև Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող քայլերը և սպասվող կարգավորումները։ Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ Doing Digital Forum-ի հիմնական գործառույթը եղել և շարունակում է լինել հասարակությանը կրթելը, այս բոլոր փոփոխություններին նախապատրաստելը»,- նշում է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Doing Digital Forum-ը շարունակում է համախմբել միջազգային ճանաչում ունեցող առաջնորդների, ձևավորում հարթակ ֆինանսական տեխնոլոգիաների վերջին զարգացումների և մարտահրավերների շուրջ քննարկումների համար։

Այս տարի ևս ֆորումն ունի միջազգային և տեղական առաջատար գործընկերներ։

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆորումի Ներդրումային գործընկերը Apricot Capital ընկերությունն է։ Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի խոսքով՝ «փողի ապագան» արդի թեմա է հատկապես այն համատեքստում, որ  տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է վերափոխել մեր կյանքը, այդ թվում՝ գործարքների ու ներդրումների կատարման, ինչպես նաև ֆինանսների կառավարման եղանակները.

«Գիտակցելով ոլորտի զարգացումների կարևորությունը՝ Apricot Capital-ն ակտիվորեն մասնակցում է ֆինանսների ոլորտը ձևավորող վերջին միտումների և մարտահրավերների վերաբերյալ քննարկումներին: Իսկ DDF-ն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու և գաղափարներով փոխանակվելու համար։ Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ թեմա է, և կարծում ենք, որ մեզ սպասում են հետաքրքիր քննարկումներ, որոնցում մենք կունենանք մեր ներդրումը՝ բելերով Հայաստանում, Դուբայում և Հոնկոնգում առաջատար ներդրումային ընկերությունների էկոհամակարգի մեր փորձը»,- նշում է Վարդան Ամարյանը։

DDF25-ի գլխավոր խոսնակը Գերդ Լեոնհարդն է՝ աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքին դասվող աշխարհահռչակ բանախոս։ Նա «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակն է, Fortune 500 ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու, ինչպես նաև թվային էթիկայի ոլորտի առաջատար մասնագետ։ Նա հանդես է եկել ավելի քան 2000 ելույթներով 70-ից ավելի երկրներում, եղել է Mercedes-Benz, Microsoft, NBC, Visa, Google, IBM և այլ խոշոր ընկերությունների խորհրդատու։ Տեխնոլոգիաների և մարդկության ապագայի, թվային փոխակերպման և արհեստական բանականության մասին Գերդի հեղինակային ֆիլմերն ու հոլովակները ներգրավել են միլիոնավոր դիտողների:

Երրորդ Doing Digital Forum-ին հանդես կգան այլ հանրահայտ խոսնակներ ևս․ Հենրի Արսլանյանը, ով Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիրն է, ֆինանսական ծառայությունների ոլորտի գլոբալ բեսթսելեր՝ The Future of Finance, The Book of Crypto գրքերի հեղինակը, Amazon-ի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար էքսպերտ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, Apricot Capital DIFC Limited ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սեմի Զաֆարը  և այլք։

DDF25-ին խոսնակներն ու փորձագետներն իրենց ելույթներում կվերլուծեն կրիպտոարժույթների կարգավորման հետ կապված միջազգային փորձը,  մարտահրավերներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով այն ուղիները, որոնց միջոցով բիզնեսներն ու ֆինանսական հաստատությունները կարող են համատեղել նորարարությունն ու ֆինանսական կայունությունը, կքննարկվեն նաև այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերն ու սպասվող կարգավորումները։

Doing Digital ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի  Ինովացիոն գործընկերը  Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի  Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

04/03/2025
դրամ
Դոլար (USD)
393.86
+0.17
Եվրո (EUR)
413.95
+2.86
Ռուբլի (RUR)
4.41
+0.01
Լարի (GEL)
141.17
-0.19
36478.00
+600.00
Արծաթ
399.20
+5.11