
2025-ի հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 20․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 21,256.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 20․6%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 1,084.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 26.5%-ով՝ կազմելով 1,239.6 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 47․1%-ով և կազմել 291.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 9․3%-ով և կազմել 1,677.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 1․7%-ով՝ կազմելով 1,555.9 տոննա։