Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
2024-ին վրացական օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 20.3%-ով
05/03/2025 18:23
Կիսվել

2024-ին վրացական օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 20.3%-ով

Նախորդ տարի 2023 թվականի համեմատ վրացական օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 20.3%-ով, իսկ բեռնաշրջանառությունը՝ 43.6%-ով։

Մասնավորապես, ըստ վիճակագրության, 2024 թվականին օդային տրանսպորտով փոխադրվել է 269.6 հազար տոննա բեռ, իսկ բեռնաշրջանառության ծավալը կազմել է 611.5 միլիոն տոննա։ Արդյունքում, նշված ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, փոխադրված բեռների ծավալն աճել է 20.3%-ով, իսկ բեռնաշրջանառությունն աճել է 43.6%-ով։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 7.440 միլիոն ուղևորի, ինչը 23.9%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Օդանավակայաններն ընդունել են 3.711 միլիոն ուղևոր (+24.2%), իսկ օդանավակայաններից մեկնել է 3.728 միլիոն ուղևոր (+23.5%)։

Ավելին, 2024 թվականին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 94%-ը բաժին է ընկել կանոնավոր չվերթներին։ Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի օդանավակայաններից իրականացված ուղևորափոխադրումների թիվը կազմել է 30.3 հազար, ինչը 18.9%-ով գերազանցում է մեկ տարի առաջ արձանագրված ցուցանիշը:

Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին վրացական օդանավակայաններում բեռների և փոստային առաքանիների ծավալը կազմել է 26.2 հազար տոննա, որից 86.7%-ը ստացվել է, իսկ 13.3%-ը՝ ուղարկվել։

Ըստ տվյալների՝ 2024-ին Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 2.2 հազար բեռնափոխադրում, ինչը 2.1 անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցվել է 70 ինքնաթիռ (+16.7%), որոնցից 78.6%-ը եղել են մարդատար, իսկ 21.4%-ը՝ բեռնատար:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9