
2025թ․-ի հունվարին Հայաստանում ցեմենտի արտադրությունը աճել է 46.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 42.8 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը աճել է 46.2%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 29.2%-ով և կազմել 9,143.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 33.9%-ով և կազմել է 76,664.2 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 34․1%-ով՝ կազմելով 575.0 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 71.2%-ով և կազմել 3,020.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 29․7%-ով՝ կազմելով 348.9 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 4․5%-ով և կազմել 1,137.0 տոննա։