Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Adidas-ը վաճառել է Yeezy սպորտային կոշիկների վերջին զույգը
06/03/2025 15:12
Կիսվել

Adidas-ը վաճառել է Yeezy սպորտային կոշիկների վերջին զույգը

Սպորտային հագուստ արտադրող Adidas-ը վաճառել է Yeezy սպորտային կոշիկների վերջին զույգը, որոնք թողարկվել են ռեփեր Քանյե Ուեսթի հետ համագործակցության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ռեփերի հետ համագործակցության ավարտի ֆոնին Adidas-ի վաճառքներն ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ Yeezy ապրանքանիշը հատկապես հայտնի էր, 2024 թվականին նվազել է 2%-ով։

Այնուամենայնիվ, անցյալ տարի Adidas-ը վաճառել է 650 միլիոն եվրոյի Yeezy սպորտային կոշիկներ, ինչը ընկերությանը բերել է մոտ 200 միլիոն եվրո մաքուր շահույթ: 2023 թվականին այս կոշիկների վաճառքից եկամուտը կազմել է 750 միլիոն եվրո, իսկ զուտ շահույթը՝ 300 միլիոն եվրո։

Այդ միջոցներից Adidas-ը 260 միլիոն եվրո է հատկացրել նվիրատվություններ կատարելու համար, այդ թվում՝ բարեգործական կազմակերպություններին, որոնք պայքարում են հակասեմականության դեմ: Ի դեպ հակասեմական կարծիքների պատճառով էլ Adidas-ը խզել էր համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ:

Այն ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է դադարեցնել Yeezy ապրանքանիշի արտադրությունը և դադարեցնել ռեփերին որևէ վճարում կատարել: Երկու տարի անց՝ 2024 թվականի հոկտեմբերին, Adidas-ը արտադատական ​​համաձայնության է եկել երաժշտի հետ՝ դադարեցնելու իրենց պայմանագրի խզման վերաբերյալ դատական ​​գործընթացը:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64