
2025թ.-ի հունվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 238․6 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 238․6 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54․2 մլրդ դրամով կամ 29․4%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 138․5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 19․7%-ով կամ 22․8 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 31․4 մլրդ դրամով և կազմել 100․05 մլրդ դրամ։