Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը հունվարին աճել է 34%-ով
07/03/2025 12:31
Կիսվել

ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը հունվարին աճել է 34%-ով

ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը 2025 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել է 34%-ով՝ մինչև 131.4 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է երկրի առևտրի նախարարությունը։

Վերանայված տվյալները ցույց են տվել, որ դեկտեմբերին առևտրի դեֆիցիտը կազմել է 98.1 միլիարդ դոլար՝ ավելի վաղ հաղորդված 98.4 միլիարդ դոլարից:

Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին, որ դեֆիցիտը կմեծանա մինչև 127.4 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ից արտահանման ծավալը հունվարին աճել է 3.3 միլիարդ դոլարով (+1.2%)՝ մինչև 269.8 միլիարդ դոլար: Ապրանքների արտահանումն աճել է 2.7 միլիարդ դոլարով, ծառայություններինը՝ 0.6 միլիարդ դոլարով։

Ամերիկյան ներմուծման ծավալն աճել է 36.6 միլիարդ դոլարով (+10%)՝ հասնելով ռեկորդային՝ 401.2 միլիարդ դոլարի, ապրանքների ներմուծումն աճել է 36.2 միլիարդ դոլարով, ծառայություններինը՝ 0.4 միլիարդ դոլարով։

Ապրանքների առևտրի դեֆիցիտն աճել է 33.5 միլիարդ դոլարով և կազմել 156.8 միլիարդ դոլար, իսկ ծառայությունների ոլորտում հավելուրդն աճել է 0.2 միլիարդ դոլարով և կազմել 25.4 միլիարդ դոլար։

2024 թվականի հունվարի համեմատ արտաքին առևտրի դեֆիցիտն աճել է 64.5 միլիարդ դոլարով կամ գրեթե կրկնապատկվել է։ Արտահանումն աճել է 10.6 միլիարդ դոլարով (4.1%), ներմուծումը՝ 75.2 միլիարդ դոլարով (23.1%)։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85