Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
2025թ.-ի հունվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․89 մլրդ դոլար է (+973 մլն դոլար)
10/03/2025 13:49
Կիսվել

2025թ.-ի հունվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․89 մլրդ դոլար է (+973 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,127,993.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 315,195․2 մլն դրամով կամ 6․5%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 48,936․4 մլն դրամով կամ 1․9%-ով և կազմել 2,560,960.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,361,547.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,413.4 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 16․5%-ով կամ 364,131․6 մլն դրամով և կազմել 2,567,032.8 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,336,055.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 221,720.6 և ներքին երաշխիքներ՝ 9,257.1 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի հունվարի 31-ի 397.92 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի հունվարի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 12․89 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6.45 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի հունվարի վերջի 11․9 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 8․2%-ով կամ 973 մլն դոլարով։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9