Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
Ford-ը 4.4 միլիարդ եվրո կտրամադրի գերմանական ստորաբաժանմանն օգնելու համար
11/03/2025 11:24
Կիսվել

Ford-ը 4.4 միլիարդ եվրո կտրամադրի գերմանական ստորաբաժանմանն օգնելու համար

Ford Motor Co.-ն կօգնի իր գերմանական ստորաբաժանմանը մարել իր պարտքի մեծ մասը և նաև ֆինանսավորել բիզնեսի վերականգնման ծրագիրը:

Ամերիկյան ավտոարտադրողը կտրամադրի 4.4 միլիարդ եվրո՝ օգնելու Ford Werke-ին կրճատել իր մոտ 5 միլիարդ եվրոյի պարտքը ավելի կառավարելի մակարդակի: Այս մասին Bloomberg-ին ասել է գերմանական ստորաբաժանման գործադիր տնօրեն Մարկուս Վասենբերգը:

Ford-ը նաև մտադիր է չորս տարվա ընթացքում մոտ 500 միլիոն եվրո ներդնել Ford Werke-ի շահութաբերությունը վերականգնելու ծրագրում: Վասնբերգը վստահություն է հայտնել, որ մայր ընկերությունը կշարունակի աջակցել Ford Werke-ին սկզբնական վերականգնման շրջանից հետո՝ չնայած հետագա վնասների հնարավորությանը։

Ռեգո Ինշուրանս

Հիշեցնենք՝ Ford-ը չորս տարի առաջ հայտարարեց իր եվրոպական բիզնեսը հիմնանորոգելու պլանների մասին՝ որպես մինչև տասնամյակի վերջ իր ողջ մոդելային շարքը էլեկտրական մեքենաների անցնելու ծրագրի մաս: Էլեկտրական մեքենաների վրա մեծ խաղադրույքը, սակայն, արդյունք չի տվել, և ամբողջ արդյունաբերությունը տուժում է պահանջարկի թուլացումից:

Ford-ը կրճատել է 3800 աշխատատեղ Եվրոպայում 2023 թվականին, ևս 4000 աշխատատեղ՝ 2024 թվականին, ընդ որում՝ կրճատումների մեծ մասը հենց Գերմանիայում:

Ըստ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի՝ Ford-ի մասնաբաժինը եվրոպական մարդատար ավտոմեքենաների շուկայում անցյալ տարի նվազել է մինչև 3.3%՝ նախորդ տարվա 4%-ից: այդուհանդերձ, ընկերությունը շարունակում է մնալ ավելի մրցունակ կոմերցիոն մեքենաների շուկայում:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49