
ԵՐԹՈՒՂԻ ՍՊԱՍԱՐԿՈՂ 6 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ
Երևանի քաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից:
Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի է ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություն: