Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Mastercard. բացառիկ զեղչեր Թբիլիսիի մի շարք բարձրակարգ հյուրանոցներում և ռեստորաններում
14/03/2025 18:26
Կիսվել

Mastercard. բացառիկ զեղչեր Թբիլիսիի մի շարք բարձրակարգ հյուրանոցներում և ռեստորաններում

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով

Վրաստանի սիրտ Թբիլիսին քաղաք է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են հին պատմության հմայքը և ժամանակակից կյանքի դինամիկան։ Անկախ նրանից` այցելում եք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների համար, թե պարզապես բացահայտում եք քաղաքը, այս ուղեցույցը կօգնի առավելագույնս արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը մայրաքաղաքում։ Պատմական տեսարժան վայրերից և գեղատեսիլ համայնապատկերներից մինչև թաքնված վայրեր ու գաստրոնոմիկ հաճույքներ՝ ձեր ճամփորդությունը Թբիլիսիում խոստանում է լինել անմոռանալի՝ հատկապես Mastercard-ի բացառիկ առավելություններով, որոնք էլ ավելի հաճելի կդարձնեն ձեր ուղևորությունը։

Օր 1 Բացահայտե՛ք Հին Թբիլիսին

Սկսե՛ք ձեր արկածային օրը Հին Թբիլիսիում, որտեղ սալահատակ փողոցները ձեզ կտանեն դեպի քաղաքի խորհրդանշական վայրերը։ Ճոպանուղով բարձրացե՛ք դեպի Նարիկալա ամրոց, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Այնուհետև քայլեք դեպի Աբանոթուբանի շրջանի հայտնի ծծմբային բաղնիքները, որտեղ կարող եք ծանոթանալ թերմալ լոգանքների դարավոր ավանդույթին։

Շարունակելով զբոսանքը՝ այցելեք Մետեխի եկեղեցին, որը հպարտորեն  վեր է խոյանում Մթկվարի գետի ափին, ապա շարժվե՛ք դեպի Շարդենի փողոց՝ աշխույժ թաղամաս, որտեղ կգտնեք գինետներ, արվեստի պատկերասրահներ և հարմարավետ սրճարաններ։

Առաջին օրվա գեղեցիկ ավարտ ապահովելու համար կարող եք ընթրել  Sirajkhana ռեստորանում, որտեղ համադրվում են պարսկական և վրացական խոհանոցի լավագույն համերը, իսկ Mastercard քարտապանները կարող են օգտվել 15% զեղչից։ Եթե ցանկանում եք երեկոն շարունակել է՛լ ավելի նրբագեղ կամ ոճային միջավայրում, ապա Museum Hotel Lobby Bar-ը հիանալի տարբերակ է, որտեղ միջազգային Mastercard քարտապաններին տրամադրվում է 15% զեղչ խմիչքների և նախուտեստների համար։

Օր 2 Բացահայտե՛ք ժամանակակից Թբիլիսին

Հաջորդ օրը կարող եք ուղևորվել Թբիլիսիի ժամանակակից հատված։ Անպայման այցելեք Fabrika՝ նախկին խորհրդային կարի ֆաբրիկա, որը դարձել է մշակութային կենտրոն։ Նրա պատերը զարդարված են փողոցային արվեստին հատուկ նկարներով, իսկ բակերը լի են ստեղծագործական էներգիայով։

Հնությունների և յուրօրինակ իրերի սիրահարների համար Dry Bridge Flea շուկան կատարյալ վայր է՝ գտնելու խորհրդային դարաշրջանի հուշանվերներ, հնաոճ և ձեռագործ իրեր։

Այնուհետև շարժվեք դեպի Chronicle of Georgia հուշարձան, որը ոչ միայն ներկայացնում է երկրի պատմությունը, այլև առաջարկում է հրաշալի տեսարան դեպի քաղաքը։

Ավելի հանգիստ ժամանցի համար օգտվե՛ք երկաթուղուց  և բարձրացե՛ք Մթածմինդա զբոսայգի, որտեղ կարող եք զվարճանալ ատրակցիոններով և հիանալ քաղաքի շքեղ տեսարաններով։ Իսկ քաղցած լինելու դեպքում այցելե՛ք Weather Report Sky Bar-ը, որը գտնվում է Axis Towers-ի 37-րդ հարկում և առաջարկում է յուրօրինակ կոկտեյլներ, սուշի և տապասներ, ինչպես նաև 10% զեղչ Mastercard-ի քարտապանների համար։ Ավելի նրբաճաշակ ընթրիքի համար Pullman հյուրանոցի Dumas Restaurant-ը առաջարկում է ֆրանսիական ոճով բարձրակարգ մենյու՝ 10% զեղչով։

Օր 3 Քաղաքից դուրս կամ հանգիստ Թբիլիսիում

Եթե Թբիլիսիում ևս մեկ օր ունեք, օգտագործեք այն քաղաքի սահմաններից դուրս շրջելու համար։ Քաղաքից ընդամենը մի փոքր հեռավորության վրա է գտնվում Մցխեթան՝ Վրաստանի հնագույն մայրաքաղաքը, որտեղ կարող եք այցելել հիասքանչ Ջվարի վանք և վեհաշուք Սվետիցխովելի տաճար։

Եթե հետաքրքրված եք գինեգործությամբ, կարող եք միանալ գինու և ուտեստների համտեսի շրջագայությանը՝ փորձելով Վրաստանի լավագույն գինիները և ծանոթանալով գինեգործության  դարավոր ավանդույթներին։

Որտե՞ղ մնալ բացառիկ հյուրանոցային զեղչեր Mastercard-ից

Ձեր հանգիստը հարմարավետ դարձնելու համար Mastercard-ը առաջարկում է բացառիկ զեղչեր Թբիլիսիի մի շարք բարձրակարգ հյուրանոցներում։ Քաղաքի սրտում գտնվող Radisson Blu-ն Mastercard-ի քարտապաններին տրամադրում է 20% զեղչ՝ դարձնելով այն հիանալի ընտրություն ինչպես հանգստի, այնպես էլ գործնական այցերի համար։ Եթե նախընտրում եք ժամանակակից և շքեղ միջավայր, Pullman Tbilisi Axis Towers-ը առաջարկում է 10% զեղչ՝ ապահովելով էլեգանտ ու հարմարավետ հանգիստ։ Իսկ բուտիկ հյուրանոցների սիրահարների համար Հին Թբիլիսիի  Museum Hotel-ը առաջարկում է հմայիչ ու էլեգանտ մթնոլորտ, ինչպես նաև 15% զեղչ միջազգային Mastercard քարտապանների համար։

Ստացե՛ք առավելագույնը Թբիլիսիում Mastercard-ի հետ

Պատմական տեսարժան վայրերից մինչև քաղաքի ժամանակակից ու աշխույժ վայրեր՝ Թբիլիսին յուրաքանչյուր ճանապարհորդի համար ունի յուրահատուկ առաջարկ:

Mastercard-ի շնորհիվ ձեր այցը կլինի ոչ միայն հիշարժան, այլև ավելի շահավետ, քանի որ կարող եք օգտվել բացառիկ զեղչերից հյուրանոցներում և ռեստորաններում։

Ուրեմն հավաքե՛ք ճամպրուկները, վերցրե՛ք ձեր Mastercard-ը և պատրաստվե՛ք բացահայտելու կախարդական Թբիլիսին։

Իմանալ ավելին ՝ https://mastercard-benefits.com/#georgia

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87