Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվարին կազմել է 1․38 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
17/03/2025 14:11
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվարին կազմել է 1․38 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1․38 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 917․8 մլն դոլարով կամ 39․99%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 455․5 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54․8%-ով կամ 552․2 մլն դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 199․5 մլրդ դոլար, աճ՝ 0․16%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 138․8 մլն դոլար, անկում՝ 59․03

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 48․5 մլն դոլար, աճ՝ 31․78%։ Հինգերորդ տեղում է ԱՄՆ-ն է՝ 30․5 մլն դոլար, անկում՝ 40․61%։ Վեցերորդը Գերմանիան է՝ 27 մլն դոլար, անկում՝ 8․73%։ Յոթերորդը Իրաքն է՝ 24․54 մլն դոլար, աճ՝ 399․04%։ Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 24․5 մլն դոլար, անկում՝ 19․87%։ Իններորդն Կորեան է՝ 17․1 մլն դոլար, աճ՝ 26․75%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 16 մլն դոլար, աճ՝ 14․69

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 53․81%-ով և կազմել 478․3 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 467․2 մլն դոլար, անկում՝ 54․52

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 9․93%-ով և կազմել 154․6 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 33․46%-ով և կազմել 744,5 մլն դոլար։

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64