Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ
17/03/2025 15:46
Կիսվել

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI և ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարևոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով:

Համաժողովին մասնակցել և «Current Barriers to Accessing Domestic and International Trade Finance» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկի փորձառությունն է ներկայացրել նաև Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ներկա վիճակը, առկա խոչընդոտները, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Հատկապես ընդգծել է, որ ներկայում, երբ արագ փոփոխվող աշխարհում ձևավորվում են մատակարարման նոր շղթաներ, տեղական բիզնեսի համար հրամայական է դառնում գործընկերային նոր հարաբերությունների ստեղծումը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու ճկունությունը:

«Գլոբալ առևտրի պայմանների փոփոխությունների ժամանակ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բիզնեսը պետք է մանրակրկիտ գնահատի առևտրային ռիսկերը, դիվերսիֆիկացնի մատակարարման շղթաները՝ դիտարկելով նաև այլընտրանքային շուկաները: Այս համատեքստում մեծանում է բանկերի դերը, որոնք, դառնալով վստահելի գործընկեր, կարող են առաջարկել ռիսկերի մեղմման սմարթ լուծումներ»,- նշել է Նելլի Քոչարյանը:

Բանկի Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչության պետ Ժաննա Ավետիսյանը նույն միջոցառման շրջանակում մասնակցել է հարցազրույցի, որի նպատակն էր վեր հանել Հայաստանում ֆակտորինգի զարգացման հնարավորությունները և նախապայմանները: Նա, մասնավորապես, նշել է. «Կոնվերս Բանկն առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմ՝ սկսած վարկերից, ֆակտորինգից ու ակրեդետիվներից մինչև ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկի կողմից ներկայում քայլեր են ձեռնարկվում լավագույն լուծումները և միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի ճանաչելիության բարձրացման և համապատասխանաբար պահանջարկի ավելացման ուղղությամբ»:

Առևտրի ֆինանսավորման խրախուսման տեսանկյունից Բանկի ներկայացուցիչները մատնանշել են փոխգործակցության և թվայնացման կարևորությունը, այդ թվում՝ թափանցիկությունը, ֆինանսավորման և ռիսկերի կառավարման ամուր մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է կարևոր հիմնասյուն դառնալ Հայաստանում բիզնեսի հետագա զարգացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21