Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Triple S Ventures-ը ներդրում է կատարել SimCare AI-ում
18/03/2025 10:33
Կիսվել

Triple S Ventures-ը ներդրում է կատարել SimCare AI-ում

Triple S Ventures-ը ներդրում է կատարել SimCare AI-ում, նորարարական ընկերություն, որն օգտագործում է արհեստական բանականությունը՝ հեղափոխելու բուժառուների վիրտուալ խնամքը և կլինիկական որոշումների աջակցությունը: Այս ներդրումը համապատասխանում է Triple S Ventures-ի հանձնառության հետ՝ աջակցելու զգալի ազդեցություն ունեցող ստարտափներին, որոնք նպաստում են առողջապահական և տեխնոլոգիական ոլորտում նշանակալի առաջընթացին:

SimCare AI-ը զարգացնում է ժամանակակից ԱԲ մոդելներ, որոնք ուժեղացնում են կլինիկական ուսուցումը: Իրական բժշկական սցենարներ սիմուլյացնելով՝ SimCare AI-ը  հզորացնում է բժիշկներին, բուժքույրերին և բժշկական ոլորտի ուսանողներին  նորագույն գործիքներով՝ կատարելագործելու իրենց որոշումներ կայացնելու հմտությունները՝ ի վերջո հանգեցնելով հիվանդի բուժման առավել բարենպաստ արդյունքների:

«Մենք ոգևորված ենք աջակցելու SimCare AI-ին իր առաքելության մեջ՝ բերելու ԱԲ-ի վրա հիմնված լուծումներ առողջապահության ոլորտ», – ասաց Triple S Ventures-ի կառավարող գործընկեր Ավագ Սիմոնյանը: «Նրանց տեխնոլոգիան ներուժ ունի զգալիորեն բարելավելու, թե ինչպես են բժշկական մասնագետները սովորում, ախտորոշում և բուժում հիվանդներին: Այս ներդրումը արտացոլում է հեղափոխական նորարարությունները բացահայտելու և դրանց աջակցելւո մեր ռազմավարությունը»:

Triple S Ventures-ի աջակցությամբ SimCare AI-ը նախատեսում է բարելավել իր ԱԲ կարողությունները և արագացնել դրանց ներառումը մի շարք հիվանդանոցներում, բժշկական դպրոցներում և առողջապահական համակարգերում:

Triple S Ventures-ը և SimCare AI-ը հանձն են առել նպաստել առողջապահության ապագայի վերափոխմանը արհեստական բանականության ներդրմամբ` ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները դարձնելով ավելի մատչելի և արդյունավետ ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ բուժառուների համար:

Այս ներդրումը ֆոնդի պորտֆելի ընկերությունների թիվը հասցնում է 18-ի։

Triple S Ventures-ը վենչուրային ֆոնդ է, որը կենտրոնացած է առաջատար տեխնոլոգիաներով կայուն լուծումներ առաջարկող և զարգացման վաղ փուլում գտնվող ընկերություններում ներդրումներ անելու վրա: Նորարարությունն ու ազդեցությունը արագացնելու առաքելությամբ` ընկերությունը համագործակցում է տեսլական ունեցող ձեռներեցների հետ՝ կառուցելու կարևոր ոլորտների ապագան և ստեղծելու երկարաժամկետ արժեք հասարակության համար:

SimCare AI-ը արհեստական բանականության առաջամարտիկ ընկերություն է, որը կենտրոնացած է բուժառուների վիրտուալ խնամքի և կլինիկական որոշումների աջակցման լուծումների մշակման վրա: Օգտագործելով մեքենայական ուսուցման և մոդելավորման առաջատար տեխնոլոգիաները՝ SimCare AI-ը ուժեղացնում է բժշկական ուսուցումը և բարելավում առողջապահական արդյունքները: SimCare AI-ն ներգրավել է ավելի քան 2 միլիոն դոլար ֆինանսավորում՝ իր արհեստական բանականությամբ ղեկավարվող առողջապահական սիմուլյացիոն հարթակը ընդլայնելու համար։ Ֆինանսավորման փուլը գլխավորել են Y Combinator-ը և Drive Capital-ը։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88