
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2012-2013 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ամփոփվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել է 5%-ով, ինչը նվազագույն ցուցանիշ է՝ վերջին շուրջ տաս տարվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է Հնդկաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշվում է, որ Հնդկաստանի տնտեսության աճի տեմպերի անկումն առաջին հերթին պայմանավորված է ներքին սպառման ծավալների սահմանափակությամբ, ինչպես նաև ներդրումների սակավությամբ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա միայն չորրորդ եռամսյակում երկրում տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4,8%: