
APPLE-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ» iPOD-Ը
Apple ընկերությունն, առանց նախնական խոստումներ տարածելու, արտադրել է նոր «բյուջետային» iPod: Այն օժտվել է 4 դույմանոց սենսորային էկրանով և անվանվել է iPod Touch 16GB:
Նոր MP3 նվագարկիչը 16 GB տարբերակով կարժենա ընդամենը 229 ԱՄՆ դոլար:
Apple-ի այս նոր մոդելում հիմնովին վերացվել է հիմնական տեսախցիկը, իսկ դիմայինը պահպանվել է` տեսազանգերի համար:
Հատկանշական է, որ նոր iPod Touch-ը սովորական iPod-ի համեմատ էժանացել է 20%-ով. եթե հաշվի առնենք, որ խոսքը Apple-ի արտադրանքի մասին է, ապա կարելի է ասել, որ սա պարզապես զեղչային թռիչք է: