Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Team-ի և Ericsson-ի համագործակցությունն ուղղված է 5G տեխնոլոգիայի ներդրմանը և առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացմանը
19/03/2025 21:12
Կիսվել

Team-ի և Ericsson-ի համագործակցությունն ուղղված է 5G տեխնոլոգիայի ներդրմանը և առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացմանը

Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Team-ը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:

«Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հավելում, որ վերազինման արդյունքում ընկերությունը պատրաստ կլինի մոտ ապագայում նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով՝ 5G տեխնոլոգիայի և առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացման և ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, ինչպես նաև ազգային և միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

Հարավարևելյան միջերկրածովյան և Եվրասիա տարածաշրջաններում Ericsson-ի ղեկավար Անդրեա Միսսորին նշում է. «Մենք ոգևորված ենք Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությամբ: Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք»։

2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով: Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար:

 Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ օպտիկամանրաթելային (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։

Ericsson-ի բարձր արտադրողականությամբ ցանցերն ամեն օր կապ են ապահովում միլիարդավոր մարդկանց համար։ Ընկերությունը մոտ 150 տարի առաջատար է հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Ericsson-ը տրամադրում է շարժական կապի և հաղորդակցման լուծումներ ծառայություններ մատուցող ընկերությունների և ձեռնարկությունների համար։ Ընկերությունը հաճախորդների և գործընկերների հետ միասին իրականություն է դարձնում վաղվա թվային աշխարհը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04