Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՆՇՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 5-ԱՄՅԱԿԸ
03/06/2013 11:17
Կիսվել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՆՇՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 5-ԱՄՅԱԿԸ

Հունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը:  Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը:

Դեպոների վերակառուցումը տևել է մոտ 2 տարի: Օբյեկտների վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Անցած 5 տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մեջ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ:

Այս տարիներին Հայաստանում կառուցվել և վերակառուցվել են բազմաթիվ երկաթուղային օբյեկտներ: Միայն 2012 թվականին շահագործման է հանձնվել 3 խոշոր երկաթուղային կամուրջ, որոնց թվում նաև Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286,5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132,2 կմ կոնտակտային ցանց: Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմել է 34,2%՝ 2008 թվականի 29,3% դիմաց: Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվել է. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճել է 6 անգամ: 2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճել է՝ 29%:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ համար Ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59