
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցել է մանկական քաղցկեղի հաղթահարման համար կազմակերպված բարեգործական առաջնությանը
Բիբլոս Բանկ Արմենիան բարեգործական կարևոր նախաձեռնությունների կողքին է:
Մարտի 18-ին Բանկը մասնակցել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենամյա բարեգործական առաջնությանը և զբաղեցրել երրորդ տեղը:
Բիբլոս Բանկ Արմենիայի թիմը, լավ արդյունքից զատ, առավել կարևորում է երեխաների ու երիտասարդների առողջության համար արվող մեծ աշխատանքի մի մասը լինելը:
Հիշեցնենք՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենամյա բարեգործական առաջնությունը նպատակ ունի օգնել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառու փոքրիկներին՝ անցնել քաղցկեղի հաղթահարման ճանապարհը:
Փոքրիկներին այդ բարդ ճանապարհը հաղթահարել օգնելու համար դուք ևս կարող եք նվիրատվություններ անել այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: