Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ռուսաստանի Բանկը պահպանել է գնաճի կանխատեսումն այս տարվա համար
21/03/2025 17:39
Կիսվել

Ռուսաստանի Բանկը պահպանել է գնաճի կանխատեսումն այս տարվա համար

Ռուսաստանի Բանկը պահպանել է 2025 թվականի գնաճի կանխատեսումը 7-8% մակարդակի վրա և դեռ ակնկալում է, որ այն կվերադառնա 4% նպատակային 2026 թվականին: Այս մասին ասվում է Ռուսաստանի Բանկի խորհրդի՝ հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ նիստից հետո տարածված ամուլի հաղորդագրության մեջ:

Հունվար-փետրվարին սեզոնային ճշտված ընթացիկ գների աճը դանդաղել է մինչև 9.1%՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի 12%-ից իջնելով: Հիմնական գնաճի համապատասխան ցուցանիշը միջինում կազմել է 10.2%՝ նախորդ եռամսյակի 12.1%-ից հետո:

Համառ գնաճային ճնշումները ավելի քիչ են նվազել, քան սպառողական գների ընդհանուր ինդեքսը՝ արտացոլելով ներքին ուժեղ պահանջարկի շարունակականությունը: Փետրվարին և մարտի սկզբին ընթացիկ թանկացումները մասամբ զսպվել են տարեսկզբից ռուբլու ամրապնդմամբ: Տարեկան գնաճը մարտի 17-ի դրությամբ կազմել է 10.2%:

«Բնակչության և բիզնեսի գնաճային սպասումները շարունակում են նվազել, ինչը պայմանավորված է նաև ռուբլու ամրապնդմամբ: Ֆինանսական շուկայի գործիքներից հաշվարկված երկարաժամկետ սպասումները նույնպես նվազել են: Այնուամենայնիվ, վերլուծաբանները փոքր-ինչ ավելացրել են 2026 թվականի գնաճի կանխատեսումները: Ընդհանուր առմամբ, գնաճային սպասումները մնում են բարձր մակարդակի վրա»:

Ելակետային սցենարով Ռուսաստանի Բանկն ակնկալում է, որ գնաճային ճնշումը կշարունակի նվազել առաջիկա ամիսներին: Դրան կնպաստի վարկավորման սառեցումը և խնայողությունների բարձր ակտիվությունը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59