ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀՀ-ՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական քննարկումը, որի ընթացքում գործարարների բազմաբնույթ հարցերն ու մտահոգությունները մեկնաբանել են Պետական եկամուտների կոմիտեի և Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկման շրջանակներում ՊԵԿ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում ստուգման ժամանակ գործատուների նկատմամբ չեն կիրառվելու առանձին տույժեր ու տուգանքներ։ Գործարարներն իրենց հերթին պնդել են, որ դրա կիրարկան դեպքում խախտվում են հենց այլընտրանքային ստուգման սկզբունքները. նույնիսկ նշված չէ ստուգողների որակավորման և կարևոր այլ հարցերի մասին։ ՊԵԿ-ի ներկայացուցիչները հավաստել են, որ ստուգման գործընթացներում կարող են ներգրավել նաև աուդիտորական կազմակերպությունների։
ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար կազմակերպել նման քննարկումները և ընդհանրական հարցադրումներն ու առաջարկությունները ներկայացնել համապատասխան վերադաս ատյաններ։