
ԿԲԱՑՎԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ
Երևանում կբացվեն գյուղմթերքների նոր շուկաներ: Քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է այս շուկաների կազմակերպման վայրերի մասով ներկայացնել առաջարկություններ:
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական մթերքների առևտրի ակտիվացման նպատակով հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: