
2025թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումը նվազել է 59․7%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,785.8 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 703․8 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 1,041.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,744.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 59․7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 45․8%։