Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«Viva University»-ն 10 տարեկան է. Մեկնարկել է Viva-ի հաջողված կրթական ծրագրի հերթական փուլը
26/03/2025 16:23
Կիսվել

«Viva University»-ն 10 տարեկան է. Մեկնարկել է Viva-ի հաջողված կրթական ծրագրի հերթական փուլը

Տասը տարի անընդմեջ Viva-ն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս ուսանողներին՝ կարևոր ներդրում կատարելով նրանց մասնագիտացման և աշխատաշուկայում ինտեգրվելու հարցում: Բուհական դիպլոմն ու որակավորումն անհրաժեշտ, բայց բավարար չեն մասնագիտական ոլորտում աշխատանք գտնելու համար: Տարիների պատասխանատու և ճկուն մոտեցման դրսևորումը՝ «Viva University» ծրագիրը, կարևոր արդյունք է ապահովում երկրի, երիտասարդության ու բիզնեսի համար:

Մեկնարկել է «Viva University»-ի հերթական փուլը: Շուրջ երկամսյա ծրագրի արդյունքում 31 հոգուց կազմված ուսանողների հերթական խումբը պրակտիկ գիտելիքներ և հմտություններ կստանա սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում: Ուսանողների այս խումբը ևս հնարավորություն կունենա կարևոր բացահայտումներ անելու գործատու-աշխատող և բիզնես-հաճախորդ շղթաներում ձևավորվող հարաբերությունների մասին, հստակ պատկերացնել՝ ինչ է կորպորատիվ մշակույթը և թե ինչ առանձնահատկություններ, առավելություններ կարող է ունենալ առաջատար ընկերության բիզնես կառավարման մոդելը:

Viva-ի կրթական ծրագրի մասնակիցներին ողջունել է ընկերության գլխավոր տնօրենը՝ հորդորելով ակտիվ և անկաշկանդ մասնակցություն ցուցաբերել:

««Viva University»-ն յուրահատուկ հնարավորություն է կարճ ժամանակահատվածում առավելագույնը ստանալու համար: Երկու ամսում շուրջ քսանհինգ տարվա փորձառության նրբություններին տիրապետելն ամենամեծ ձեռքբերումը կարող է լինել ձեզ համար: Ձգտե՛ք ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները, լինել ակտիվ և սպունգի նման կլանել արժեքավոր ինֆորմացիան: Եղեք համարձակ, ճկուն, համբերատար և պատասխանատու՝ հաջողության հասնելու համար: Ձեզ տրված է հրաշալի հնարավորություն, փորձեք մասնագիտացման ճանապարհին առավելագույն արդյունք քաղել», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինտենսիվ դասընթացներն ու սպասարկման կենտրոններում նախատեսվող գործնական շփումները հնարավորություն կտան տիրապետել գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտել միջֆունկցիոնալ հարաբերությունների և թիմային աշխատանքի կարևորությունը: Ծրագրի մասնակիցներին կաջակցեն ընկերության՝ տարիների փորձ ունեցող մասնագետները:

«Viva University»-ի հերթական փուլին մասնակցության հայտ ներկայացրած ուսանողներն ընդգրկվել են 7 մարզից (Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և մայրաքաղաքից: Նրանք ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն կստանան վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկամսյա դասընթացներն իրականացվում են Viva-ի բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով:

Տասը տարվա կտրվածքով նախագծի շրջանավարտներից 117-ը համալրել են Viva-ի աշխատակիցների շարքերը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6