ԻՏԱԼԱԿԱՆ PAGANI-Ն ԿԱՐՏԱԴՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ZONDA-Ն
Իտալական Pagani ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր սերնդի Pagani Zonda R Evolution սպորտային ավտոմեքենան: Մասնագետների կարծիքով՝ նոր մոդելը կլինի ամենահզոր Zonda-ն:
Կարտադրվի նոր մոդելի ընդամենը 5 օրինակ, որոնցից 4-ն արդեն վաճառված են:
Մեքենայի շարժիչի հզորությունը կլինի 750-800 ձիաուժ, իսկ աշխատանքային ծավալը՝ 6 լիտր: 0-100 կմ/ժ արագությունը նոր Zonda-ն կգերազանցի 2,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը կհասնի 350 կմ/ժ-ի: