ACER-Ը «ՄԻԱՎՈՐԵԼ Է» ՊԼԱՆՇԵՏՆ ՈՒ ՍՄԱՐԹՖՈՆԸ
«Computex 2013»-ի շրջանակներում Acer ընկերությունը ցուցադրել է իր նոր արտադրանքը, որը պլանշետի և սմարթֆոնի «խառնուրդ է»: Նոր մոդելի վրա տեղադրվել է 5,7 դույմանոց սենսորային էկրան: Այն աշխատում է երկու SIM քարտով:
Acer Liquid S1-ի վրա տեղադրվել է Mediatek պրոցեսոր, որի հզորությունը կազմում է 1,5GHz: Ներքին հիշողությունը կազմում է 8GB, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 1 GB:
Ինչպես և Acer-ի մյուս պլանշետները՝ այս մեկը ևս աշխատում է Android օպերացիոն համակարգով (Android 4.2.2 Jelly Bean): Պլանշետը վաճառքի դուրս կգա այս տարվա օգոստոսին և կարժենա 350 եվրո: