Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում
27/03/2025 16:38
Կիսվել

Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում

Մարտի 20-ին Future Economy Summit-ի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է Web3 ոլորտը, անդրադարձ է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին, Ֆասթեքսի պրոդուկտներին և AKNEYE բրենդին:

Մշակույթն  ու տեխնոլոգիան միավորող AKNEYE-ը համաշխարհային հարթակ է արվեստագետների համար։ Աչքանման քանդակներից մինչև NFT-ներ. յուրաքանչյուր ստեղծագործություն ունի խոր սիմվոլիզմ, որում արտահայտվում է արվեստի անցյալը, ներկան և ապագան։

AKNEYE-ի արվեստի համադրող Արմինե Հարությունյանն ընդգծել է նմանատիպ տեղեկատվական հանդիպումների կարևորությունը հայաստանյան բուհերում․ «AKNEYE-ը շատ յուրահատուկ և բացառիկ պրոյեկտ է, որը միավորում է արվեստը, դիջիթալը և կոնյակագործությունը: Մի կոնցեպտ է, որն աշխարհում չի եղել, և ես շատ հպարտ եմ, որ Հայաստանում է դա առաջին անգամ եղել և աշխարհով մեկ հայտնի է դառնում: Ամեն մի ԱԿՆ արվեստ է, ու հենց այս բուհում ելույթ ունենալը շատ կարևոր է, որովհետև հենց արվեստագետների հետ գործ ունենք: Հուսամ՝ կոգևորենք նրանց ու կկապենք դիջիթալ արվեստի հետ»:

Fastex Exchange-ի P2P Գործառնական ղեկավար Տարոն Պողոսյանը պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս բլոկչեյն տեխնոլոգիան, կրիպտոարժույթը, Web3 ոլորտը․  «Տեխնոլոգիան ու ապագան, նաև ֆինանսները, շատ արագ են փոխվում: Կարծում եմ՝ որպես ապագայի սերունդ, որը կառավարելու է իր ֆինանսները, որը երկրում ինչ-որ փոփոխություն է բերելու, բավականին մեծ կարևորություն ունի նմանատիպ փոփոխությունների մասին իրազեկելը, մարդկանց տեղեկացնելը, լսարանը մեծացնելը»:

Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները բացահայտեցին Web3 աշխարհն ու NFT-ները՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2