Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Intel-ի նոր ղեկավարը խոստացել է ներգրավել լավագույն մասնագետներին և ստեղծել նորարարությունների մշակույթ
01/04/2025 13:20
Կիսվել

Intel-ի նոր ղեկավարը խոստացել է ներգրավել լավագույն մասնագետներին և ստեղծել նորարարությունների մշակույթ

Intel Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիպ-Բու Թանը խոստացել է խոշոր «մշակութային փոփոխություն» ընկերությունում՝ ասելով, որ առաջնահերթություն է տալու տաղանդների ներգրավմանը, հաճախորդների հետ հարաբերությունների կառուցմանը և բյուրոկրատիայի կրճատմանը, հայտնում է Financial Times-ը:

Ելույթ ունենալով Լաս Վեգասում Intel-ի համաժողովում, նա ասաց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է օգնել ընկերությանը, քանի որ դաշնային կառավարությունը ձգտում է պահպանել երկրի առաջատարությունը կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում:

Թանը Intel-ի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց մարտի կեսերին՝ նախկինում նա ղեկավարել է Cadence Design Systems ՏՏ ընկերությունը:

Մարտի 31-ին նա ասաց, որ իր նոր պաշտոնում իր գլխավոր առաջնահերթությունը կլինի «ոլորտի լավագույն տաղանդներին ներգրավելը» և նորարարության նոր մշակույթ ստեղծելը, որտեղ Intel-ը հանդես կգա որպես «ստարտափ իր ճանապարհորդության առաջին օրը»:

«Բյուրոկրատիան սպանում է նորարարությունը»,- ասել է Թանը։

Intel-ը կրճատել է մոտ 15,000 աշխատատեղ այն բանից հետո, երբ 2024 թվականի օգոստոսին հայտարարեց ծախսերի կրճատման միջոցառումների մասին: Թանը ասաց, որ ընկերությունը նաև նախատեսում է առանձնացնել իր որոշ ոչ հիմնական բիզնեսներ:

Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է Intel-ի հանձնառությունը՝ պահպանելու չիպերի արտադրության իր սովորական գործառնությունները (Intel Foundry, ձուլման գործառնություններ), չնայած որոշ ներդրողների կոչերին, որ դրանք դադարեցվեն, գրում է Financial Times-ը:

Նա ասաց, որ մտադիր է կառուցել «մեծ ձուլարան»՝ հավելելով, որ դա իրենից կպահանջի հարաբերություններ հաստատել «երկու կամ երեք շատ կարևոր հաճախորդների հետ»: Նա չի նշել, թե որ ընկերությունների մասին է խոսքը։ Ըստ FT-ի, դրանք կարող են լինել Nvidia Corp.-ն և Apple Inc.-ը: Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է Intel-ին օգնելու տարբերակներ, ասել է Թանը: «Նրանք ինձ հարցնում են, թե ինչպես կարող են օգնել մեզ: Եվ ես, անշուշտ, կդիմեմ նրանց օգնության համար այն հարցում, ինչ մեզ անհրաժեշտ է», – ասաց նա:

Թանը նաև նշել է, որ ինքը դժգոհ է Intel-ի ներկայիս դիրքից տվյալների կենտրոնների AI չիպերի հատվածում և եզրակացություններ կանի «անցյալի սխալներից»։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73