ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Չինաստանն իր դժգոհությունն է հայտնել չինական արտադրության արևային մարտկոցների ներմուծման վրա Եվրահանձնաժողովի կողմից սահմանած նոր մաքսային վճարների վերաբերյալ:
Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա հունիս 6-ից Չինաստանից Եվրոպա ներմուծվող արևային մարտկոցների համար կսահմանվեն վճարներ՝ 11,8%-ի չափով: Ընդ որում, վճարների դրույքները օգսոտոսի 6-ից կաճեն մինչև 47,6%:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Չինաստանից Եվրոպա արևային մարտկոցների արտահանումը սուբսիդավորվել է պետության կողմից: Հարցի վերաբերյալ մեկնարկել էր հակամրցակցային հետաքննություն: