Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
06/06/2013 10:58
Կիսվել

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում քննարկվել և ԱԺ գարնանային ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է ստացել 10 միջազգային պայմանագիր:  

Հանաձնաժողովի գնահատմանն է ներկայացվել ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 45,000,000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման » ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Ներկայացվել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված արձանագրությունը` կից հայտարարությամբ: Նշվել է, որ փոփոխությունները սկզբունքային չեն եւ չեն վերաբերում արձանագրության բովանդակությանը:  

Պատգամավորները քննարկել են նաև 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը հնարավորություն կընձեռի ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մշակելու համատեղ ծրագրեր եւ զարգացնելու փոխգործակցությունն այս բնագավառում:

Քննարկվել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը նպատակ ունի միավորել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման եւ կատարելագործման համար անհրաժեշտ հնարավորություններն ու ջանքերը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված համաձայնագրով կկանոնակարգվի սեյսմիկ պաշտպանության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը՝ ստեղծելով անհրաժեշտ հիմքեր փոխօգնության տրամադրման եւ եւ համատեղ ծրագրերի իրականացման համար:

2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է վերը նշված նպատակով՝ 49 տարի ժամկետով, վարձակալության տրամադրել հողատարածքներ:  

Հանձնաժողովը քննարկել է 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» (Հատուկ գործառնություններ) վարկային եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ» Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ) երաշխավորման համաձայնագրերը: Ձեռներեց կանանց, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վարկավորելու նպատակով տրամադրվելու է 20 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Վարկի մարումն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2036 թվականին:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերը:

Քննարկված համաձայնագրերը կներկայացվեն ԱԺ վավերացմանը: 

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88