
Որ եվրոպական երկրներն ամենաշատը կտուժեն ամերիկյան մաքսատուրքերից
ԱՄՆ նոր սակագնային քաղաքականությունից ամենաշատը տուժելու են Եվրամիության փոքր երկրները։ Այս մասին զգուշացրել է Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Առևտրի քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դանիլցևը։ Նրան մեջբերում է Gazeta.Ru-ն։
Դրանց թվում նա ներառել է Ավստրիան, Բուլղարիան, Ֆինլանդիան, Մալթան և Բալթյան երկրները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ սահմանափակումները, որոնց դիմել է Վաշինգտոնը, վատ ազդեցություն կունենան ինչպես համաշխարհային, այնպես էլ ամերիկյան տնտեսությունների վրա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետները զեկույց էին պատրաստել, որում քննադատել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը։ Նրանք կարծում են, որ նման միջոցառումները համաշխարհային տնտեսությունը մտցնում են կրիտիկական փուլ։ Դրանք նաև առաջընթացի, ներդրումների և զարգացման սպառնալիք են:
Handelsblatt հրատարակությունը այս տուրքերն անվանել է հարված համաշխարհային ֆոնդային շուկաներին: