Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Մարտին ԱՄՆ-ում օգտագործված Tesla-ները տարեկան կտրվածքով էժանացել է 7%-ով
08/04/2025 15:32
Կիսվել

Մարտին ԱՄՆ-ում օգտագործված Tesla-ները տարեկան կտրվածքով էժանացել է 7%-ով

Օգտագործված Tesla մեքենաներն ավելի արագ են էժանանում, քան մյուս էլեկտրական մեքենաներն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Financial Times-ը:

Ըստ CarGurus շուկայի՝ մարտին ԱՄՆ-ում օգտագործված Tesla-ի գները տարեկան կտրվածքով իջել են 7%-ով, իսկ երկրորդային շուկայում այլ ապրանքանիշերի էլեկտրական մեքենաները էժանացել են 1.5%-ով։

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ «նախկինում մեքենաների ներհոսքը նվազեցրել է օգտագործված Tesla-ի միջին ցուցակային գինը», – CarGurus-ի տնտեսական և շուկայական վերլուծության տնօրեն Քևին Ռոբերթսի խոսքով՝ երկրորդային շուկան նույնպես ճնշման տակ է 2023 թվականից նոր Tesla-ի գների իջեցման պատճառով։

Մեծ Բրիտանիայում օգտագործված Tesla-ի արժեքը մարտին ընկել է 15%-ով, իսկ օգտագործված էլեկտրական մեքենաների ընդհանուր շուկայում 10% անկում կա:

Ռեգո Ինշուրանս

Auto Trader-ի կոմերցիոն տնօրեն Յան Փլամերը՝ Tesla-ի արժեքների անկումը պայմանավորում է օգտագործված շուկայում ֆինանսական գործիքների միջոցով նոր գնված մի շարք մեքենաների հայտնվելով: Մարտին կայքում ներկայացված է եղել 5.4 հազար օգտագործված Tesla՝ մեկ տարի առաջվա 2.9 հազարի դիմաց։

Ամերիկյան Edmunds շուկան էլ արձանագրում է 2017 թվականից հետո արտադրված Tesla-ների քանակի կտրուկ աճ, որոնք վաճառվում են դիլերների միջոցով: Մարտի կեսերին նման մեքենաները կազմում էին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 1.4%-ը՝ նախորդ տարվա մարտի 0.4%-ի դիմաց։

Գերմանական շուկայի վերլուծությունը ցույց է տվել, որ առաջին եռամսյակում ոչ մի փոփոխություն չի եղել վաճառքի հանված օգտագործված Tesla-ների քանակի, դրանց տարիքի և գների առումով:

Tesla-ի նոր ավտոմեքենաների վաճառքն առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական տվյալների, նվազել է 55.2%-ով Շվեդիայում, 49.7%-ով՝ Նիդեռլանդներում, 41.1%-ով՝ Ֆրանսիայում և 25.5%-ով՝ Նորվեգիայում։

Նոր Tesla-ների մատակարարումների ընդհանուր ծավալը հունվար-մարտ ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 13%-ով՝ հասնելով 336.681-ի: Սա նվազագույնն է՝ 2022 թվականից ի վեր: Շուկան միջինը 390 հազար էր ակնկալում:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9