ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ
2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 1%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը գրանցել է 4,1% աճ: Այս մասին են վկայում վերջին վիճակագրական տվյալները:
Հատկանշական է, որ գրացված ցուցանիշները գերազանցել են կանխատեսումները. հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին Ճապոնիայի տնտեսության 0,9% աճ՝ եռամսյակային կտրվածքով, 3,5% աճ՝ տարեկան կտրվածքով:
Նշենք, որ Ճապոնիայի տնտեսական աճի խթանման նպատակով երկրի կառավարությունն իրականացրել է մի շարք տնտեսական ծրագրեր: Այսպես, սպառողական ծախսերն ավելացնելու նպատակով Ճապոնիան ավելացրել է փողի զանգվածը: Միևնույն ժամանակ, վերանայվել և շուրջ երկու անգամ բարձրացվել է գնաճի նպատակային ցուցանիշը՝ 2%: