Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 442.50+1.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 62.14+0.16 WTI - 58.41+0.10
COMEX:  GOLD - 4226.10+0.22 SILVER - 62.22+1.80
COMEX:  PLATINUM - 1681.70-0.27
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 155.61-0.61 EUR/GBP - 1.1693+0.59
FOREX:  EUR/USD - 1.1693+0.59 GBP/USD - 1.3367+0.52
STOCKS RUS:  RTSI - 1100.22-0.75
STOCKS US: DOW JONES - 48057.75+1.05 NASDAQ - 23654.16+0.33
STOCKS US: S&P 500 - 6886.68+0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 50148.82-0.90 TOPIX - 3357.24-0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.51-0.04 SSEC - 3873.32-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 9655.53+0.14 CAC40 - 8022.69-0.37
STOCKS EUR:  DAX - 24130.14-0.13
11/12/2025  CBA:  USD - 381.84+0.02 GBP - 510.83+2.55
11/12/2025  CBA:  EURO - 447.02+2.81
11/12/2025  CBA:  GOLD - 51563+29 SILVER - 749.29+29.56
Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-փետրվար
10/04/2025 10:10
Կիսվել

Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվար-փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,215.3 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 1.8%-ով:

Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.4%-ով և կազմել է 230.0 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 44.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 106.8 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 78.6 հազար տոննա:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել է 2․2%-ով և կազմել է 1,499.2 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 99.2 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 559.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 840.6 հազար տոննա:

Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 15.1%-ով և կազմել է 6.1 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 2.9 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 3.2 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.6%-ով և կազմել է 480.0 հազար տոննա:

11/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.84
+0.02
Եվրո (EUR)
447.02
+2.81
Ռուբլի (RUR)
4.8218
-0.096
Լարի (GEL)
141.56
-0.04
51563
+29
Արծաթ
749.29
+29.56