Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ռուզաննա Հարությունյանի տեսլականը. Ինչպես ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությունը մարտահրավերները վերածեց հաջողության
10/04/2025 11:06
Կիսվել

Ռուզաննա Հարությունյանի տեսլականը. Ինչպես ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությունը մարտահրավերները վերածեց հաջողության

Ռուզաննա Հարությունյանին խորթ չեն մարտահրավերները կամ հաջողությունները. 2005 թվականին նա ապագա ամուսնու հետ հիմնել է «Կրադան» ծալքավոր ստվարաթղթե տուփերի արտադրության բիզնեսը: Սիրուց և ձեռներեցությունից ծնված նախաձեռնությունը Սիրիայից Հայաստան հայրենադարձության առիթ դարձավ՝ միահյուսելով նրանց անձնական և գործնական ​​կյանքը: Այսօր այդ գործընկերությունը վերածվել է և՛ ծաղկող ընտանիքի, և՛ հաջող ձեռնարկության:

«Մինչ մեր բիզնեսը սկսելը մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք շուկան»,- հիշում է Ռուզաննան, – «Մենք հասկացանք, որ Հայաստանում բացակայում է ծալքավոր ստվարաթղթե տուփերի տեղական արտադրությունը, թեև այս ոլորտում փորձ չունեինք, որոշեցինք հետամուտ լինել դրան»:

Մայրաքաղաքի փոխարեն Արմավիրի մարզում ընկերության հիմնումը ռազմավարական էր՝ նպատակ ունենալով տեղական լրացուցիչ արժեք ստեղծել։ Նրանց տեսլականը շահավետ էր՝ ավելի քան 50 աշխատատեղի ստեղծմամբ զբաղվածություն առաջարկել դրա կարիքն ունեցող տարածքում:

Անդրադառնալով անցած ճանապարհին՝ Ռուզաննան խոստովանում է՝ հեշտ չէր:

«2005 թվականից մենք երկար ու դժվար ճանապարհ ենք անցել: Միասին սովորեցինք ու աճեցինք, քանի որ ոլորտը մեզ համար բոլորովին նոր էր: Այժմ՝ 20 տարի անց մեր ջանքերը զգալի արդյունք են տվել»:

Սկզբնական խոչընդոտները դարձել են հիշողություններ, որոնք նա այժմ պատմում է հպարտությամբ ու հումորով:

«Այլևս խնդիրներն անհաղթահարելի չենք համարում: Մենք ներմուծում և պահեստավորում ենք մեր սեփական հումքը՝ ապահովելով արտադրական գործընթացի անխափանությունը: Իսկ մրցակցությունը մեզ դրդում է ավելին սովորել, համարձակ ներդրումներ անել և անհրաժեշտ ռիսկերի դիմել»:

Ռուզաննան ընդգծում է արտաքին աջակցության և ներդրումների կարևորությունը: Նրա ընկերությունը զգալի խթան է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական միությունից՝ 200.2 կՎտ հզորությամբ ՖՎ կայան տեղադրելու համար, Ինեկոբանկի միջոցով ստացած վարկի շնորհիվ: EU4Business-ՎԶԵԲ Վարկային ծրագիրն օգնում է փոքր ընկերություններին բարելավել իրենց արտադրությունը միջազգային չափանիշներին համապատասխան, խթանել առողջության և անվտանգության պրակտիկան և բարձրացնել կայունությունը: 2021 թվականին Հայաստանում ծրագրի մեկնարկից ի վեր ավելի քան 220 ընկերություն օգտվել է աջակցությունից։

«Կրադան»-ի համար արևային վահանակներում ներդրումները հանգեցրել են առաջնային 645.64 ՄՎտժ/տարի էներգախնայողության` կտրուկ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը:

«Հաշվի առնելով Արմավիրի հիմնականում արևոտ եղանակը՝ արևային էներգիան իդեալական լուծում էր։ Մի քանի տարվա ընթացքում մենք ամբողջությամբ կվերացնենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը»,- նշում է գործարարը։

Արևային կայանի տեղադրման բարեհաջող ավարտից հետո ընկերությունը ստացել է խրախուսական դրամաշնորհ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Business նախաձեռնության շրջանակներում, որը նշանակալի աջակցություն էր բիզնեսի զարգացման համար։

Ռուզաննայի համար շարունակական կրթությունը, ճկունությունը, համարձակությունը և համբերատարությունը կայուն հաջողության հիմնաքարերն են:

«Մի վախեցեք նորարարությունից կամ անհայտից: Ուշադիր ուսումնասիրեք շուկան, բացահայտեք չբավարարված կարիքները և մտածեք շրջանակից դուրս: Մեզնից շուրջ մեկ տասնամյակ պահանջվեց, որպեսզի սկսենք շահույթ ունենալ: Բայց անհաջողությունները պետք է հաստատակամություն ներշնչեն: Ոչ մի արժեքավոր բան հեշտությամբ չի ստացվում, բայց վճռականությունը միշտ հանգեցնում է հաջողության»:

Ռուզաննան նաև անձնական փորձով խրախուսում է ձեռնարկատերերին օգտագործել առկա համաֆինանսավորման և վարկային ծրագրերը:

«EU4Business-ՎԶԵԲ վարկային ծրագրի նման ծրագրերը զգալիորեն պարզեցնում են բիզնեսի արդիականացումը, ընդլայնումը և արտահանման հնարավորությունները՝ ապահովելով կայունություն և մրցակցային առավելություն շուկայում»:

EU4Business-ՎԶԵԲ վարկային ծրագիրը համատեղում է վարկային և լիզինգային ֆինանսավորումը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով անվճար տեխնիկական աջակցության և ԵՄ կողմից ֆինանսավորվող ներդրումային խթանների հետ, որոնք նվազեցնում են ներդրումային ծախսերը և, ի վերջո, հեշտացնում են բիզնեսի արդիականացումն ու աճը:

EU4Business-ՎԶԵԲ վարկային ծրագիրը նախատեսված է օգնելու ՓՄՁ-ներին համապատասխանեցնել ԵՄ դիրեկտիվներին, բարելավել արտադրանքի և ծառայությունների որակը և բարձրացնել բնապահպանական պատասխանատվությունը: Այն ՄՓՄՁ-ներին տրամադրում է մրցունակությունը բարձրացնելու և արտահանման հնարավորություններից օգտվելու անհրաժեշտ գործիքները՝ արդյունավետ մրցակցելու ԵՄ և տարածաշրջանային շուկաներում: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 10-15%-ի չափով ներդրումային խթանները նախատեսված են ավելի առաջադեմ և թանկ տեխնոլոգիաներում ներդրումներին աջակցելու համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2