BMW ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ «ԶԻՆՎՈՒՄ ԵՆ» ԻՆՏԵՐՆԵՏՈՎ
Հուլիսից BMW ընկերության ավտոմեքենաների համար հասանելի կլինեն մի շարք ինտերնետային ծառայություններ: Մեքենաների բորտ-համակարգիչները կզինվեն SIM քարտի բնիկով, ինչը թույլ կտա ինտերնետից օգտվել աշխարհի ցանկացած կետից:
BMW ընկերությունն իր վրա կվերցնի ռոումինգ ծառայության վճարումները, սակայն օգտատերերը ստիպված կլինեն վճարել իրենց ծախսած ինտերնետի համար:
Տեղադրված Connected Drive համակարգն աշխատում է Online Entertainment ամպային հարթակի հետ:
Բաժանորդագրվելով այս ծառայությանն՝ օգտատերին հասանելի կլինեն 12 մլն երգ և 250 օնլայն ռադիոալիք: Աուդիոհամակարգում առկա կլինի նաև հիշողության կրիչ, որտեղ կպահպանվեն միայն երգերի անունները՝ 10000 հատ:
Նոր Connected Drive համակարգը համագործակցում է անգամ 4G LTE կապի հետ:
BMW-ի այս նոր համակարգը ներկա պահին հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Նիդերլանդներում: Մինչև 2015 թվականը հասանելի երկրների թիվը կհասնի 30-ի: