ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՅԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Չինաստանի ավտոշուկայում գրանցվել է վաճառքի ծավալների անկում, ինչն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է երկրի տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղեցմամբ:
Ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Չինաստանի ավտոշուկայում գրանցվել է վաճառքի ծավալների 9% աճ: Նշենք, որ ապրիլին ցուցանիշը կազմել էր 13%:
Չինաստանի Ավտորատադրողների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ մայիսին Չինաստանում վաճառվել է շուրջ 1,8 մլն ավտոմեքենա: