Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 392.50+0.00
EUR BUY - 440.00+0.00 EUR SELL - 449.00+2.00
OIL:  BRENT - 64.82+0.09 WTI - 61.58+0.16
COMEX:  GOLD - 3247.60-0.22 SILVER - 31.83-1.15
COMEX:  PLATINUM - 952.60+0.45
LME:  ALUMINIUM - 2396.50+3.48 COPPER - 9154.50+6.29
LME:  NICKEL - 15069.00+6.99 TIN - 31219.00+4.68
LME:  LEAD - 1914.00+3.94 ZINC - 2651.50+3.66
FOREX:  USD/JPY - 142.74-0.54 EUR/GBP - 1.1394+0.30
FOREX:  EUR/USD - 1.1394+0.30 GBP/USD - 1.3131+0.39
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40212.71+1.56 NASDAQ - 16724.46+2.06
STOCKS US: S&P 500 - 5363.36+1.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 33982.36+1.18 TOPIX - 2488.51+0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 21417.40+2.40 SSEC - 3262.81+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 7964.18+0.64 CAC40 - 7104.80-0.30
STOCKS EUR:  DAX - 20374.10-0.92
14/04/2025  CBA:  USD - 390.92-0.15 GBP - 515.78+4.57
14/04/2025  CBA:  EURO - 445.10+1.90
14/04/2025  CBA:  GOLD - 40602.00+1,083.00 SILVER - 393.01+4.18
2025թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
14/04/2025 20:26
Կիսվել

2025թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775,499 մարդ, այդ թվում 220,168 պետական և 555,331 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 133,196 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 126,411 է, որից պետական՝ 114,358, ոչ պետական՝ 12,053։

Մշակող արդյունաբերություն՝  89,334 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 53,802 զբաղված, որից պետական՝ 27,531, ոչ պետական՝ 26,271։

Տեղեկատվություն և կապ՝ 45,381 աշխատակից, որից պետական՝ 2,134, ոչ պետական՝ 43,247։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,400 աշխատակից, որից պետական՝ 401, ոչ պետական՝ 31,999։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,406 զբաղված, որից բոլորը պետական։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,219 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 38,812 զբաղված, որից պետական՝ 260, ոչ պետական՝ 38,552։

Սպասարկման այլ ծառայություններ 30,599 աշխատակից, որից պետական՝ 1,245, ոչ պետական՝ 29,354։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 27,846 աշխատակից, որից պետական՝ 6,973, ոչ պետական՝ 20,873։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,998 զբաղված, որից պետական՝ 5,043, ոչ պետական՝ 955։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 24,835 զբաղված, որից պետական՝ 848, ոչ պետական՝ 23,987։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,255 աշխատակից, որից պետական՝ 9,888, ոչ պետական՝ 14,367։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 23,480 զբաղված, որից պետական՝ 3,848, ոչ պետական՝ 19,632։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,482աշխատակից, որից պետական՝ 6,335, ոչ պետական՝ 16,147։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,393 աշխատակից, որից պետական՝ 1,532, ոչ պետական՝ 15,861։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11,876 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,674 զբաղված, որից պետական՝ 479, որ պետական՝ 10,195։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,697 աշխատակից, որից պետական՝ 638, ոչ պետական՝ 8,059։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,801 զբաղված, որից պետական՝ 3,693, ոչ պետական՝ 3,108։

14/04/2025
դրամ
Դոլար (USD)
390.92
-0.15
Եվրո (EUR)
445.10
+1.90
Ռուբլի (RUR)
4.75
+0.09
Լարի (GEL)
141.98
-0.05
40602.00
+1,083.00
Արծաթ
393.01
+4.18