Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վիզան և Ամերիաբանկը միավորվել են՝ խթանելու երիտասարդների ստեղծագործական և նորարարական մտածողությունը
15/04/2025 11:36
Կիսվել

Վիզան և Ամերիաբանկը միավորվել են՝ խթանելու երիտասարդների ստեղծագործական և նորարարական մտածողությունը

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն, համագործակցելով Ամերիաբանկի հետ, աջակցել է վերջինիս նախաձեռնած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթին։ Նախաձեռնության նպատակն էր բացահայտել և խրախուսել ստեղծարար, պայծառ և ճկուն մտածողությամբ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ ուսանողներին։

Մրցույթին կարող էին մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են։ Մրացանակային կարգերը երեքն էին՝ 160 կրթաթոշակ, «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծի ֆինանսավորում և 10 ուղեգիր դեպի հեղինակավոր Բերքլիի համալսարան:

Դեպի Կալիֆորնիա ճամփորդությունը կազմակերպվում է Visa-ի հետ համագործակցությամբ`10 լավագույն նախագծերի հեղինակներին տալով Բերքլիի համալսարանում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն:

Այս նախաձեռնությունը Visa-ի` Հայաստանում նորարարությունը խթանելու և երիտասարդներին խրախուսելու ավելի լայն հանձնառության մասն է։

«Այս մրցույթին աջակցելը նպաստում է երկարաժամկետ հաջողության համար կայուն հիմքի ստեղծմանը», – նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։ «Մենք հավատում ենք, որ մարդկանց անհրաժեշտ հմտություններով զինելը ստեղծում է հնարավորություններ և խթանում բարեկեցությունը»։

«Երիտասարդ նորարարների ձգտումը տեսնելը իսկապես ոգեշնչող էր։ Ամերիաբանկի հետ մեր համագործակցությունն արտացոլում է մեր նվիրումը՝ աջակցելու երիտասարդ սերնդին այնպիսի ռեսուրսներով, որոնք կօգնեն կատարել նշանակալի փոփոխություններ իրենց շրջապատում», – ասել է Հայաստանում Visa-ի բիզնեսի զարգացման տնօրեն և նախագծերի գնահատման ժյուրիի անդամ Անի Ալեբյանը։

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01