Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱրարատԲանկ․  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
15/04/2025 18:17
Կիսվել

ԱրարատԲանկ․  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ

Կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանման պայմանագրի շրջանակներում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։

Էներգաարդյունավետ գործելաոճ, վերականգնվող էներգետիկա և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում բիզնես վարկը/լիզինգը տրամադրվում է 10,000-ից մինչև 3,000,000  եվրո, կամ համարժեք ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ։ Վարկը/լիզինգը տրամադրվում է մինչև 35% միանվագ հետվճարի (cashback-ի) հնարավորությամբ:

Վարկառուները՝ կանաչ տեխնոլոգիաներ արտադրողներ, մատակարարներ կամ ծառայություն մատուցողներ են՝ մեր երկրում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր ու գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք։

«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում վարկի/լիզինգի նպատակը հիմնական միջոցների ձեռքբերումն է՝ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։ Վարկի նպատակներից մեկն է նաև հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարումը։ Հետվճար տրամադրվում է վարկի գումարի մինչև 15%-ի չափով։

Վարկառուներին տրամադրվում է հավելյալ

  • 20% հետվճար, եթե վարկառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու։
  • 15% հետվճար, բայց ոչ ավելի, քան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տրամադրվում է, եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային ներդրումների շրջանակը լայն է՝  արևային կայաններից մինչև էլեկտրոմոբիլներ․․․

Կանաչ վարկերի եւ կանաչ տնտեսության ներդրումների նպատակն է ապահովել նվազագույնը 20% էներգախնայողություն, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)։ Տնտեսվարողների կողմից ձեռք բերվող հիմնական միջոցները պետք է ներառված լինեն GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում՝ ապահովելով երկարաժամկետ ֆինանսական և բնապահպանական օգուտներ, որոնք ստեղծում են լայն հեռանկարներ բիզնեսի համար: Հիմնական միջոցների ձեռքբերումից զատ՝ վարկավորման նպատակներից են նաև շրջանառու միջոցների համալրումը և առևտրային/ոչ բնակելի շենքերի, կայանների վերազինումն ու վերակառուցումը։

Հետվճար է տրամադրվում վարկի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների, իսկ վարկի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում։

ՎԶԵԲ վարկային գիծ, ինչպես նաև GEFF ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04