Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար
18/04/2025 13:04
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 1․74 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 45․83%-ով կամ 1․48 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 74․10%-ով կամ 1․54 մլրդ դոլարով և կազմել 539․1 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 30․9%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 235․6 մլն դոլար, +77․74% կամ 103․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 13․5%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 101․5 մլն դոլար, +3․9% կամ +3․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․82%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 85․5 մլն դոլար, +15․47% կամ +11․5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 4․9%-ը։

Հինգերորդ տեղում  ԱՄՆ-ն է՝ 61․7 մլն դոլար, -23․36% կամ -18․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․53%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 58․9 մլն դոլար, -31․61% կամ -27․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․37%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 47․7 մլն դոլար, -27․16% կամ -17․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․73%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 44․8 մլն դոլար, –1․25% կամ -564․8 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․57%-ը։

Իններորդը Կորեան է՝ 39․2 մլն դոլար, +51․03% կամ +13․2 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 2․25%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 24․6 մլն դոլար, -3․33% կամ -846․6 հազար դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․41%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 29․02%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 73․24%-ով և կազմել 566․5 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 73․87%-ով և կազմել 548․3 մլն դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 10․03%-ով և կազմել 254․3 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 519․8 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -74․8%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 319․5 մլն դոլար՝ +41․6%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 84․6 մլն դոլար՝ +16․5%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 51․6 մլն դոլար է՝ -26․7%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 46․6 մլն դոլար՝ -18․3%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 44․1 մլն դոլար՝ -13․5%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 25․05 մլն դոլար՝ +2․3%:

Հունական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 13․8 մլն դոլար՝ +53․7 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 16․6 մլն դոլար՝ +9․1%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 16․2 մլն դոլար՝ +5․2%։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11