
Բիբլոս Բանկ Արմենիան կմասնակցի Career City Fest 2K25-ին յուրահատուկ կոնցեպտով
Ապրիլի 25-ին և 26-ին Բիբլոս Բանկ Արմենիան կմասնակցի Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին յուրահատուկ կոնցեպտով և կներկայացնի հատուկ ֆոտոանկյուն և՛ պրոֆեսիոնալ, և՛ ժամանցային լուսանկարների համար։
Որպես գործատու՝ Բանկը գիտակցում է, թե որքան կարևոր է առաջին տպավորությունը, և անում է ամեն ինչ՝ տաղանդավոր երիտասարդներին ամենատարբեր ռեսուրսնելով աջակցելու համար։
Հենց այս մշակույթը տարածելու համար է Բիբլոս Բանկ Արմենիան որոշել փառատոնին ներկայանալ բիզնես ֆոտոանկյունով, որտեղ մասնակիցներին կսպասի պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ LinkedIn-ի և CV-ների համար կատարյալ կադրեր ստանալու համար։
Այցելուները նաև կհանդիպեն Բանկի աշխատակիցներին, կստանան օգտակար խորհրդատվություն և անակնկալներ, կծանոթանան Բանկում աշխատելու բոլոր հնարավորություններին ու թիմի՝ միմյանց աջակցելու և խրախուսելու մշակույթին։